«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է Մխիթարյանի տրանսֆերի գինը

«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է Մխիթարյանի տրանսֆերի գինը

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Daily Mail»-ը հայտնում է, որ անգլիական ակումբը կողմնորոշվել է 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գնի հարցում:

Մխիթարյանին ձեռք բերել ցանկացող ակումբները պետք է նվազագույնը 40 միլիոն եվրո (35 միլիոն ֆունտ) վճարեն:  Աղբյուրը նշում է, որ նման պահանջները կարող են խափանել հունվարին Հենրիխի` «Ինտեր» հնարավոր տեղափոխությունը: Ֆինանսական ֆեյր-փլեյին համապատասխանելու համար «ներաձուրին» խիստ սահմանափակումների մեջ է: Նման պարագայում ավելի հավանական է դառնում վարձավճարը կամ ֆուտբոլիստների փոխանակումը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակման գիծը թարմացնելու համար դիտարկում է Մեսութ Օզիլի («Արսենալ»), Վիլիանի («Չելսի»), Գարեթ Բեյլի («Ռեալ») և Մալկոմի («Բորդո») թեկնածությունները:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց անգլիական ակումբը 42 միլիոն եվրո է վճարել Դորտմունդի «Բորուսսիային»: Վերջինս ցանկանում է վերադարձնել Հենրիխին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում