«Լեյկերսը» հավերժացրել է Կոբի Բրայանտի խաղային համարները (տեսանյութ)
19/12/2017 13:26
Նմանատիպ
NBA-ի կանոնավոր առաջնության «Գոլդեն Սթեյթի» հետ խաղի (114:116, լ.ժ.) ընդմիջման ժամանակ «Լոս Անջելես Լեյկերսը» հավերժացրել է թիմի լեգենդ Կոբի Բրայանտի մարզաշապիկի համարները: Այսուհետ կալիֆորնիական թիմում ոչ մի բասկետբոլիստ չի կարողանա հանդես գալ 8 և 24 համարի խաղաշապիկներով:
Բրայանտը «Լեյկերսում» է անցկացրել ամբողջ կարիերան (1996-2006 թթ.): Նա 5 անգամ դարձել է չեմպիոն, մեկ անգամ ճանաչվել NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ ու ևս երկու անգամ եզրափակիչների MVP:
Կոբիին 18 ագամ հրավիրել են «Բոլոր աստղերի խաղին» և 11 անգամ ընդգրկել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Ամերիկացին երկու անգամ դարձել է լիգայի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ու մեկ անգամ հաղթել դանքերի մրցույթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում