Դավիդ Լուիսը գաղտնի բանակցել է «Բարսելոնայի» հետ

Դավիդ Լուիսը գաղտնի բանակցել է «Բարսելոնայի» հետ

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»:

Catalunya Ràdio-ի տեղեկությամբ` բրազիլացին վնասվածքը բուժելու պատրվակով ժամանել է Բարսելոնա, սակայն իրականում սկսել է գաղտնի բանակցել «կապտանռնագույնների» հետ: Նա իր ծառայություններն է առաջարկել կատալոնական ակումբին:

Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնան» ֆինանսական պատճառներով բացառել է 30-ամյա ֆուտբոլիտին գնելու տարբերակը: Լուիսը տրանսֆերային արժեքով ու հսկայական աշխատավարձով անհամատեղելի է Յերի Մինայի հետ: Կոլումբացին, ամենայն հավանականությամբ, դառնալու է Խավյեր Մասկերանոյին փոխարինողը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ կոնֆլիկտի պատճառով Դավիդ Լուիսը ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» մրցելու է հենց «Չելսիի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում