Ժեզուս. «Մանչեսթեր Սիթի» եմ տեղափոխվել բացառապես Գվարդիոլայի պատճառով

Ժեզուս. «Մանչեսթեր Սիթի» եմ տեղափոխվել բացառապես Գվարդիոլայի պատճառով

«Մանչեսթեր Սիթի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը պատմել է, թե ինչու է ընդունել «քաղաքայինների» առաջարկը:

«Շատ առաջարկներ ունեի, որոնց թվում էին ավելի տաք երկրում գտնվող ակումբներ: «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվեցի բացառապես Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու հնարավորության պատճառով:

Առաջին անգամ եկա մի երկիր, որտեղ ցուրտ է և որի լեզվին ընդհանրապես չեմ տիրապետում: Հարկավոր էր դիմանալ այս մարտահրավերին և միայնակությանը: Այդ ամենը հաշվի էի առնում, սակայն երբ պարոն Գվարդիոլան հրավիրեց ինձ, անմիջապես որոշեցի ընդունել առաջարկը: Նա ասաց, որ հույսեր է կապում ինձ հետ և թիմի ապագան համարում: Այդ զանգը շատ կարևոր էր ինձ համար, որովհետև այն ցույց տվեց, որ նա իսկապես հետաքրքրված է իմ ապագայով: Նման դեպքերում կարելի է հասկանալ, թե ով է անկեղծորեն քո կողքին:

Կարող եմ ասել, որ Գվարդիոլան անկեղծ էր: Ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»,- 20-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում «The Players’ Tribune»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում