Ռամոս. Տեսակրկնությունները թույլ չեն տա հաղթել խաղից դուրս վիճակից խփած գոլերով

Ռամոս. Տեսակրկնությունները թույլ չեն տա հաղթել խաղից դուրս վիճակից խփած գոլերով

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ նրան դուր է եկել Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ կիրառված տեսակրկնությունների համակարգը:

«Ես կողմ եմ այդ համակարգին: Ճիշտ է` այդ պատճառով առաջացած ընդմիջումներն ազդում են խաղի ռիթմի վրա, սակայն ժամանակի ընթացքում մրցավարները կսովորեն ավելի արագ օգտվել դրանից: Տեսակրկնությունները խաղն ավելի արդար կդարձնեն:

VAR համակարգի առկայության դեպքում այլևս չեք կարողանա հաղթել խաղից դուրս վիճակից խփած գոլի կամ կեղծ 11-մետրանոցի շնորհիվ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում as.com-ը:

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից սկսած Իսպանիայի առաջնությունում սկսելու են օգտագործել տեսակրկնությունների համակարգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում