Ջոն Թերրի. Մոուրինյուի առաջին «Չելսին» կհաղթեր Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին»

Ջոն Թերրի. Մոուրինյուի առաջին «Չելսին» կհաղթեր Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին»

«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերրին, ով ներկայումս հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», կարծում է, որ 2004-2006 թվականների լոնդոնյան թիմը կհաղթեր ներկայիս «Մանչեսթեր Սիթիին»: Վերջինս 11 միավորի առավելությամբ գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:

«Կարծում եմ` 2004-05թթ. կամ 2005-06թթ. տարիների «Չելսին» կհաղթեր ներկայիս «Մանչեսթեր Սիթիին»: Ժոզե Մոուրինյուի այն ժամանակվա թիմը շատ ուժեղ էր: Մենք երբեք չէին վախենում ասել, որ մրցակիցը մեզնից շատ է տիրելու գնդակին: Թիմին հարմար էր առանց գնդակ գործելը:

Պաշտպանության եզրերում ունեինք Ուլիամ Գալասին ու Պաուլու Ֆերեյրային, իսկ Կլոդ Մակելելեն հաճախ հետ էր նահանջում, ինչը հեշտացնում էր կենտրոնական պաշտպանների գործը: Թիմում շատ էին ֆիզիկապես հզոր ֆուտբոլիստներ: Առջևի գծում խաղում էր Դիդյե Դրոգբան, ով անհրաժեշտ արդյունք էր ապահովում: Հարձակման գծում նրան աջակցում էին Դեմիեն Դաֆն ու Արյեն Ռոբբենը, իսկ նրանց բոլորին կապում էր Ֆրենկ Լեմպարդը»,- skysports.com-ի հետ զրույցում վերհիշել է 37-ամյա անգլիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում