Մասկերանոն կհեռանա «Բարսելոնայի» հատուկ պահանջը կատարելուց հետո

Մասկերանոն կհեռանա «Բարսելոնայի» հատուկ պահանջը կատարելուց հետո

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Բարսելոնայի» պաշտպան Խավյեր Մասկերանոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելու է «Հեբեյ Չայնա Ֆորչուն»:

Կատալոնական կայքերը տեղեկացնում են, որ տրանսֆերը հաստատելուց առաջ «կապտանռնագույնները» մեկ պարտադիր պահանջ են առաջ քաշել: «Բլաուգրանան» համաձայնել է արգենտինացուն բաց թողնել Չինաստան, եթե նա թիմում մնա մինչև հունվարի վերջը: Նման պայմանը կապված է Սամուել Ումտիտիի վնասվածքի հետ։ Վերջինս ապաքինվելու է հունվարի վերջին: Մասկերանոն համաձայնվել է ևս մեկ ամիս անցկացնել թիմում:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմելու է 10 միլիոն եվրո: Չինաստանում նա երկու տարում վաստակելու է 19 միլիոն եվրո:

Հավելենք, որ Չինաստանի առաջնությունը մեկնարկում է մարտի սկզբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում