«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի». Պատասխան գոլ 90+7 րոպեն և 11-մետրանոց հարվածաշար (տեսանյութ)

«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի». Պատասխան գոլ 90+7 րոպեն և 11-մետրանոց հարվածաշար (տեսանյութ)

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի» խաղը թրիլերային ընթացք է ունեցել: Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով:

Պահեստային կազմով հանդես եկող «քաղաքայինները» 26-րդ րոպեին հաշվի մեջ առաջ են անցել: Իլկայ Գյունդողանի տպավորիչ անցումից հետո աչքի է ընկել Բերնարդու Սիլվան: Գլխավոր մրցավար Ռոբերտ Մեդլին հիմնական ժամանակին ավելացրել է 8 րոպե, որի ավարտից մեկ րոպե առաջ տանտերերը պատասխան գոլն են խփել․ 11-մետրանոց հարվածով դարպասը գրավել է Ջեյմի Վարդին:

Լրացուցիչ երկու խաղակեսերը նույնպես հաղթողին չեն որոշել, ուստի նշանակվել է 11-մետրանոց հարվածաշար: Վերջին տարիներին 11-մետրանոցներում անպարտելի դարպասապահ Կլաուդիո Բրավոն հերթական անգամ ցուցադրել է իր վարպետությունը և հետ մեղել Ռիյադ Մարեզի հարվածը: Դրանից առաջ վրիպել էր Ջեյմի Վարդին, ինչի հետևանքով հյուրերն առանց վերջին` 5-րդ հարվածը կատարելու հաղթել են 4:3 հաշվով:

Խոսեպ Գվարդիոլայի օրոք մանչեսթերցիներն առաջին անգամ հանդես կգան Լիգայի գավաթի կիսաեզրափակչում:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում