Գվարդիոլա. Բոլոր 4 տիտղոսները նվաճելն անհնար է, մոռացեք այդ մասին

Գվարդիոլա. Բոլոր 4 տիտղոսները նվաճելն անհնար է, մոռացեք այդ մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակչում «Լեսթերի» հետ կայացած խաղը: Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել «քաղաքայինները» (4:3):

«Ինձ դուր եկավ, թե ինչպես իմ ֆուտբոլիստներն արձագանքեցին հիմնական ժամանակի վերջին րոպեին բաց թողած գոլին: Դա լավ նշան է: Կազմում փոփոխություններ էի կատարել, որովհետև հնարավոր չէ նույն խաղացողներով 4 մրցաշարի մասնակցել:

Այս մրցաշրջանում 4 տիտղո՞ս կնվաճենք: Մոռացեք այդ մասին, դա չի լինի: Նման նվաճումն անհնար է ու աննորմալ: Ցանկացած թիմ պարտվում է ու միավորներ կորցնում: Պետք է մտածել հաջորդ խաղի մասին, այլ ոչ թե տիտղոսների»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» վստահորեն գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, Չեմպիոներրի լիգայում մտել է փլեյ-օֆֆ, Լիգայի գավաթում` կիսաեզրափակիչ, իսկ Անգլիայի գավաթում ելույթները սկսելու է 1/32 եզրափակչից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում