Մրցաշրջանի մեկնարկի ամենասպասված խաղն առանց Կարիի

Մրցաշրջանի մեկնարկի ամենասպասված խաղն առանց Կարիի

«Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Կալիֆորնիացիների մամուլի ծառայությունը հայտնում է, որ ամերիկացին մեկ շաբաթից նոր բուժզննման է ենթարկվելու, ինչը նշանակում է, որ նա չի մասնակցելու «Կլիվլենդի» դեմ սուրբծննդյան օրվա (կաթոլիկների) խաղին: 29-ամյա բասկետբոլիստը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ուորիորսի» վերջին 5 հանդիպումները:

Ընթացիկ մրցաշրջանում Կարին միջինը վաստակում է 26 միավոր, տիրում 5,1 անդրադարձի ու կատարում 6,6 արդյունավետ փոխանցում:

Վերջին երեք տարիների եզրափակչի մասնակիցներ «Գոլդեն Սթեյթի» ու «Կլիվլենդի» միջև խաղը կկայանա դեկտեմբերի 25-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում