Ռամոս. «Ռեալը» երբեք այսքան պարտավորված չի եղել հաղթել «Բարսելոնային»

Ռամոս. «Ռեալը» երբեք այսքան պարտավորված չի եղել հաղթել «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ թիմը պարտավոր է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում կայանալիք խաղում հաղթել «Բարսելոնային»: Պաշտպանը կարծում է, որ միայն հաղթանակը նրանց թույլ կտա շարունակելու չեմպիոնական պայքարը:

«Շատ հետաքրքիր խաղ է լինելու: Այս հակամարտությունը տարբերվում է մյուսներից, որովհետև աշխարհում ամենակարևորն է: «Ռեալը» երբեք այս աստիճան պարտավորված չի եղել հաղթել «Բարսելոնային», որքան հիմա: Պատճառը մրցաշարային աղյուսակն է: Հաղթանակը մեզ թույլ կտա շարունակել չեմպիոնական պայքարը»,- իսպանացու խոսքերն է փոխանցում marca.com-ը:

Հիշեցնենք, որ ներկայումս կատալոնական թիմն առաջին տեղում է և 11 միավորով գերազանցում է «սերուցքայիններին», որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Սուպերկլասիկոն կկայանա դեկտեմբերի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում