Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալ են նվաճել

Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալ են նվաճել

Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիր: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր: Առաջին տեղը զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը (166,750 միավոր):

Արթուր Դավթյանը ևս մեկ մեդալ է նվաճել՝ տղամարդկանց բազմամարտում դառնալով երրորդ մրցանակակիր (82,200 միավոր):

Վորոնինի անվան 24-րդ գավաթի խաղարկությանը մասնակցում են 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում