ՊՍԺ-ն ու «Վալենսիան» խոշոր տրանսֆեր են համաձայնեցրել

ՊՍԺ-ն ու «Վալենսիան» խոշոր տրանսֆեր են համաձայնեցրել

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Գոնսալու Գեդեշը դառնալու է «Վալենսիայի» լիիրավ ֆուտբոլիստ: «L’Équipe»-ն գրում է, որ իսպանական ու ֆրանսիական ակումբները համաձայնեցրել են պորտուգալացու տրանսֆերը: Գործարքը կազմելու է 35 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանը 21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է անցկացնում «չղջիկների» կազմում: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը, սակայն «Վալենսիան» ամբողջական տրանսֆերն այդ ժամկետից շուտ է գնելու:

Փարիզցիները հեշտ են համաձայնվել տրանսֆերի վաճառքին, որովհետև այն ձեռնտու է ֆինանսական ֆեյր-փլեյին համապատասխանելու տեսանկյունից: Ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ն կբաժանվի ևս մի քանի խաղացողներից, որպեսզի Նեյմարի ու Կիլիան Մբապեի գերխոշոր տրանսֆերների պատճառով ՈւԵՖԱ-ի կողմից տուգանքի չենթարկվի:

Լա լիգայում անցկացրած 12 խաղում Գեդեշը 3 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում