Sport.es. Պայմանավորվածություն Կոուտինյոյի տրանսֆերի ու վճարումների եղանակի շուրջ

Sport.es. Պայմանավորվածություն Կոուտինյոյի տրանսֆերի ու վճարումների եղանակի շուրջ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Sport.es-ը վստահեցնում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Կատալոնիայի մայրաքաղաքում բանակցություններ են ընթացել բրազիլացու տրանսֆերի շուրջ և դրական ավարտ ունեցել:

«Բարսելոնան» համաձայնել է 25-ամյա ֆուտբոլիստի համար 150 միլիոն եվրո վճարել, սակայն մի քանի տարիների ընթացքում: Մերսիսայդցիներին գոհացրել է նման տարբերակը:

Բանակցային փուլում որոշիչ դեր են խաղացել Կոուտինյոյի գործակալները, ովքեր Բոսթոնում համաձայնության են հասել «Լիվերպուլի» սեփականատերերի` «Fenway Group» կազմակերպության ղեկավարների հետ, ապա նոր ժամանել Բարսելոնա: Անգլիական ակումբի ղեկավարների գլխավոր պահանջն այն է եղել, որ տրանսֆերի համար վճարվի նվազագույնը 150 միլիոն եվրո:

Բրազիլացու պաշտոնական տեղափոխությունը նախատեսված է հունվարի սկզբին: Հենց այդ ժամանակ էլ կատալոնացիները կատարելու են գործարքի առաջին գումարային փոխանցումը:

Այսպիսով, Կոուտինյոն դառնալու է «Բարսելոնայի» պատմության ամենաթանկ տրանսֆերը: Ներկայիս ռեկորդը պատկանում է Ուսման Դեմբելեին, ում համար Դորտմունդի «Բորուսսիային» համար վճարվել է 105 միլիոն եվրո, իսկ ևս 42 միլիոն նախատեսված են որպես հնարավոր պարգևավճարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում