Հինգ ֆուտբոլիստներ հեռացել են «Գանձասար-Կապանից»

Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ առաջնության առաջին կեսից հետո «Գանձասար-Կապանից» հեռացել է 5 ֆուտբոլիստ։
Ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ այդ խաղացողների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ: Կապանյան թիմը լքել են Ֆիլիպ Իլիկը, Ալեքսանդր Յակովցևը, Աբդուլայ Բաբան, Ռաֆայել Ղազարյանն ու Վալտեր Պողոսյանը:
«Գանձասարը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներից դրսևորած եռանդի ու ջանասիրության համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում։