«Ուիմբլդոն-2013»-ի հաղթողը թենիս է վերադառնալու

«Ուիմբլդոն-2013»-ի հաղթողը թենիս է վերադառնալու

2013 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող դարձած Մարիոն Բարտոլին որոշել է վերսկսել թենիսիստուհու կարիերան: Ֆրանսուհին մասնակցելու է 2018 թվականի մարտի 20-ին մեկնարկող Մայամիի մրցաշարին:

«Ուրախ եմ հայտարարել, որ հաջորդ տարվանից վերադառնում եմ WTA-ի տուր: Սա հսկայական մարտահրավեր է: Առջևում շատ աշխատանք կա»,- Ինստագրամի իր էջում գրել է 33-ամյա մարզուհին:

Հիշեցնենք, որ Բարտոլին կարիերայի ավարտի մասին անսպասելիորեն հայտարարել էր Ուիմբլդոնը հաղթելուց մեկ ամիս անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում