ԳԳ. «Բավարիան» հաղթեց «Բորուսսիային» ու մտավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

ԳԳ. «Բավարիան» հաղթեց «Բորուսսիային» ու մտավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բավարիան» Մյունխենում 2:1 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսսիային»:

Հաշիվը 12-րդ րոպեին բացել է Ջերոմ Բոատենգը: Նիկլաս Զյուլեի հարվածից հետո գնդակն անդրադարձել է դարպասաձողից ու հայտնվել Բոատենգի մոտ, ով գլխի հարվածով այն ուղարկել է դարպասը: Առաջին կեսում Յուպ Հայնկեսի թիմի հսկայական առավելությունը նաև երկրորդ գոլի է վերածվել: Թոմաս Մյուլերը պատ է խաղարկել Ռոբերտ Լևանդովսկու հետ ու դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկել է դարպասը:

Երկրորդ կեսում դորտմունդցիներն ավելի հաջող են գործել և մոտ են եղել քամբեքին: 77-րդ րոպեին Անդրեյ Յարմոլենկոն գլխի հարվածով եզրափակել է Սինձի Կագավայի հիանալի փոխանցումը: Հյուրերը կարող էին մրցավարի ավելացրած ժամանակում երկու անգամ փրկվել, սակայն Ալեքսանդր Իսակի ու Սոկրատիսի հարվածները մի փոքր շեղ են ստացվել:

Այսպիսով, «Բավարիան» մտավ քառորդ եզրափակիչ, ուրում նրա մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում