Լիգա 1. ՊՍԺ-ն առաջին շրջանն ավարտեց հաղթանակով, այլ արդյունքներ (տեսանյութ)

Լիգա 1. ՊՍԺ-ն առաջին շրջանն ավարտեց հաղթանակով, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի բոլոր խաղերը կայացել են միաժամանակ: Առաջատար «Պարի Սեն Ժերմենն» ընդունել է «Կանին» ու 3:1 հաշվով հեշտ հաղթանակ տոնել:

Հաշիվը բացվել է Էդինսոն Կավանիի կրնկով խփած շքեղ գոլից հետո (21-րդ րոպե): Ուրուգվայցուն փոխանցում կատարողը եղել է Կիլիան Մբապեն, ով այսօր դարձել է 19 տարեկան: Երկրորդ խաղակեսում աչքի է ընկել արդեն պատանի ֆրանսիացին: Ջովանի Լո Չելսոյի փոխանցումից հետո Մբապեն ընթացքից դիպուկ հարված է կատարել (57):

Ավելի ուշ (81) հաշիվը խոշոր է դարձրել է ձախ պաշտպան Յուրի Բերչիչեն: Հիմնական ժամանակի վերջին րոպեին «Կանը» հեղինակության գոլն է խփել: 11-մետրանոց տուգանային հարվածն հստակորեն իրացրել է Իվան Սանտինին:

Տեսանյութ

 Տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Մոնակո» – «Ռեն»` 2:1, «Թուլուզա» – «Լիոն»` 1:2, «Մարսել» – «Տրուա»` 3:1, «Լիլ» – «Նիցա»` 1:1, «Ամյեն» – «Նանտ»` 0:1, «Բորդո» – «Մոնպելյե»` 0:2, «Գենգամ» – «Սենտ Էտիեն»` 2:1 և «Մեց» – «Ստրասբուր»` 3:0:

Քանի որ բոլոր առաջատարներն այսօր հաղթել են, մրցաշարային աղյուսակի վերին մասում դիրքային փոփոխություններ չեն կատարվել: ՊՍԺ-ն ներկայումս ունի 51 միավոր, «Մոնակոն» ու «Լիոնը»` 51, Մարսելի «Օլիմպիկը»` 38, իսկ Կլաուդիո Ռանյերիի գլխավորած «Նանտը»` 33:

Լիգա 1-ում հայտարարվել տոնական արձակուրդ: Երկրորդ շրջանը մեկնարկելու է 2018 թվականի հունվարի 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում