Իտալիայի գավաթ. Դիբալա-Իգուային հարձակման զույգը լուծել է խաղի ելքը (տեսանյութ)

Իտալիայի գավաթ. Դիբալա-Իգուային հարձակման զույգը լուծել է խաղի ելքը (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցել է «Ջենոայի» հետ ու վստահ հաղթանակ տոնել: Գրանցվել է 2:0 հաշիվը:

Մեկամսյա դադարից հետո վերջապես գոլ է խփել թուրինցիների հարձակվող Պաուլո Դիբալան: Արգենտինացին միջին տարածությունից կատարած հարվածով հաշվի մեջ առաջ է մղել իր թիմին (42-րդ րոպե): Երկրորդ կեսում (76) «ծեր սինյորան» ամրապնդել է հաղթանակը: Նույն Դիբալայի փոխանցումից հետո աչքի է ընկել փոխարինման մտած Գոնսալո Իգուայինը:

Այսպիսով, «Յուվենտուսը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ թուրինյան դերբիի շրջանակում հանդիպելու է «Տորինոյին»:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում