Անգլիայի Լիգայի գավաթ. Կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները

Անգլիայի Լիգայի գավաթ. Կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները

Անգլիայում տեղի է ունեցել Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: Պայքարը շարունակող չորս թիմերը բաժանվել են հետևյալ զույգերի.

  • «Չելսի» – «Արսենալ»
  • «Մանչեսթեր Սիթի» – «Բրիսթոլ Սիթի»

Լիգայի գավաթի միայն այս փուլում անցկացվում են երկուական հանդիպումներ: «Սթեմֆորդ Բրիջ» ու «Էթիհադ» մարզադաշտերում նախանշված առաջին խաղերը կկայանան հունվարի 8-ին, իսկ պատասխանները` հունվարի 22-ին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» քառորդ եզրափակչում պարտվել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Բրիսթոլ Սիթիին»: Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 69-րդ րոպեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում