Պաշտոնական. Վագները տեղափոխվել է «Բավարիա» (լուսանկար)

Պաշտոնական. Վագները տեղափոխվել է «Բավարիա» (լուսանկար)

Գերմանիայի հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սանդրո Վագները տեղափոխվել է «Բավարիա»: Այդ մասին տեղեկանում ենք մյունխենցիների պաշտոնական կայքից:

30-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 2,5 տարվա պայմանագիր: Այն ուժի մեջ է մտելու հունվարի 1-ից: Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերն արժեցել է 12 միլիոն եվրո։ Մյունխենցիների կազմում Սանդրոն հանդես է գալու հարձակվողի համար անսովոր` 2-րդ համարի մազրաշապիկով:

Հիշեցնենք, որ Վագները «Բավարիայի» սանն է: Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում նա 11 խաղում 4 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում