Մոուրինյու. Մրցակցի բախտը բերեց

Մոուրինյու. Մրցակցի բախտը բերեց

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն մեկնաբանել է Անգլիայի Լիգայի գավաթում իր թիմի պարտությունը (1:2) Չեմպիոնշիփը ներկայացնող «Բրիսթոլ Սիթիից»: Այդ պարտության պատճառով մրցաշարի գործող չեմպիոնը դուրս է մնացել հետագա պայքարից:

«Մրցակցի բախտը մի փոքր բերեց, նրանք մեծ նվիրումով էին պայքարում, որպեսզի հաջողակ դառնան: Բոլորը մեր գոլին էին սպասում, սակայն «Բրիսթոլի» բախտը բերեց: Մենք երկու անգամ հարվածեցինք դարպասաձողին: «Բրիսթոլը» հիանալի էր խաղում: Նրանք այնպես էին պայքարում, կարծես նրանց կյանքի կարևորագույն հանդիպումն է: Հավանաբար հենց այդպես էլ կար: Սա մեծ օր է նրանց համար:

Առաջին կեսում մրցակցի պես ինտենսիվ չէինք: Խաղաժամանակ էինք տրամադրել որոշ ֆուտբոլիստների, ովքեր հաղթելու դեպքում հնարավորություն կստանային այս մրցաշարում նվազագույնը ևս երկու հանդիպման մասնակցել…

Իմ ֆուտբոլիստների համար սա կարծես գրասենյակային հասարակ օր լիներ: Ոմանք նույնիսկ չուզենալով էին եկել գրասենյակ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում