«Marca». Ռոնալդուն կմասնակցի «Էլ Կլասիկոյին»

«Marca». Ռոնալդուն կմասնակցի «Էլ Կլասիկոյին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա մասնակցել Լա լիգայի 17-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղին:

Պորտուգալացին այս շաբաթվա ընթացքում առաջին անգամ մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ,- գրում է marca.com-ը:

32-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու օրերին անհատական ծրագրով է մարզվել: Նա թեթև վնասվածքով էր վերադարձել Աշխարի ակումբային առաջնությունից:

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» մրցավեճը կկայանա վաղը` դեկտեմբերի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում