«Corriere dello Sport». ՊՍԺ-ն 170 միլիոն եվրո է առաջարկելու «Լացիոյի» ֆուտբոլիստի համար

«Corriere dello Sport». ՊՍԺ-ն 170 միլիոն եվրո է առաջարկելու «Լացիոյի» ֆուտբոլիստի համար

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ Սավիչը դարձել է «Պարի Սեն Ժերմենի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: Փարիզցիները հենց սերբին են ընտրել որպես Տյագո Մոտտային երկարաժամկետ փոխարինող:

«Corriere dello Sport»-ը հայտնում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստվում է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 170 միլիոն եվրո առաջարկել: Գործարքի ձևակերպումը վստահվելու է անվանի գործակալ Ժորժե Մենդեշին:

Օրերս, Միլինկովիչ Սավիչի գործակալ, նախկինում ճանաչված հարձակվող Մատեյ Կեժմանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության վերաբերյալ ասել է, որ կիսապաշտպանը ոչ մի գնի դիմաց չի վաճառվում:

Եթե 170-միլիոնանոց տրանսֆերը կայանա, այն կդառնա խոշորագույնն Ա Սերիայի պատմության ընթացքում: Ներկայիս ռեկորդը գրանցվել է 2016 թվականի ամռանը, երբ Պոլ Պոգբայի համար «Յուվենտուսը» «Մանչեսթեր Յունայթեդից» ստացել է 110 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Մոտտան ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է կարիերան և աշխատանքի անցնելու ՊՍԺ-ի ակադեմիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում