Ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու հետևանքը. «Միլանը» հսկայական տուգանքի է ենթարկվել

Ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու հետևանքը. «Միլանը» հսկայական տուգանքի է ենթարկվել

ՈւԵՖԱ-ն պատիժ է կիրառել «Միլանի» նկատմամբ ֆինանասական «արդար խաղի» կանոնները խախտելու համար: Այդ մասին տեղեկանում ենք «Football Italia»-ից:

«Ռոսոներին» տուգանվել է 5 միլիոն եվրոյով: Եվս 15 միլիոնի տուգանք պայմանական է և ուժի մեջ կմտնի, եթե իտալացիներն առաջիկա ժամանակահատվածում չշտկեն ֆինանսական վիճակը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն մերժել էր «Միլանի» նախագիծն ակումբի ֆինանսական վիճակը մի քանի տարում կարգավորելու շուրջ՝ այն համարելով անիրական:

Մասնավորապես, մինչև մյուս տարվա հոկտեմբեր իտալացիները պետք է բանկին 300 միլիոն եվրոյի վարկ վճարեն:

Հիշեցնենք, որ խոշոր տուգանք է սպառնում նաև «Պարի Սեն Ժերմենին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում