Վագներ. «Բավարիայից» առաջարկ ստանալուց հետո երկար չեմ մտածել

Վագներ. «Բավարիայից» առաջարկ ստանալուց հետո երկար չեմ մտածել

«Բավարիայի» նորեկ Սանդրո Վագները մեկնաբանել է մյունխենյան ակումբ տեղափոխությունը: 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից:

«Շատ ուրախ եմ այս տեղափոխության առթիվ: Երկար ճանապարհորդությունս ավարտվեց և կրկին վերադարձա տուն` իմ հարազատ ակումբ: Երջանիկ եմ, որ այսպես ստացվեց: «Բավարիան» Գերմանիայի լավագույն ու աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է: Առաջարկ ստանալուց հետո երկար չեմ մտածել»,- հարձակվողի խոսքն է մեջբերում sport1.de-ն:

Հիշեցնենք, որ իր սանի տրանսֆերի համար մյունխենցիները «Հոֆենհայմին» 12 միլիոն եվրո են վճարելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում