USD
EUR
RUB

Արթուր Միքայելյան. Գործնականում ապահովել ենք երկրորդ օլիմպիական վարկանիշը

 

Դահուկավազքի Հայաստանի հավաքականը վերադարձել է Ֆինլանդիայից, որտեղ գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացնում եւ մասնակցում մրցաշարերի:

«Ֆինլանդիայում մենք 1,5 ամիս անցկացրինք: Հավաքականի կազմում էին բոլոր առաջատար մարզիկները՝ Սերգեյ և Միքայել Միքայելյանները, Մարիամ Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը ու Կատյա Գալստյանը: Ցավոք, Սերգեյը ծնկի վնասվածք ստացավ և ստիպված վերադարձավ Հայաստան, որտեղ հիմա բուժում է անցնում: Այս հանգամանքը մեզ շատ վշտացրեց, բայց ոչինչ չես անի: Հուսամ, նրա հետ ամեն ինչ կկարգավորվի եւ նա բնականոն հունին կվերադառնա»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Արթուր Միքայելյանը:

Հայ մարզիկները հաջող հանդես եկան Ֆինլանդիայի չորս քաղաքներում անցկացված դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) վարկանիշային մրցաշարերում: Միքայելն ու Թադևոսը տեղ զբաղեցրին 10-ից 30-րդ հորիզոնականների միջակայքում: Սերգեյի կրտսեր եղբայրը կարողացավ երկու անգամ զբաղեցնել երրորդ հորիզոնականը երիտասարդների ստուգատեսում (մինչեւ 20 տարեկաններ): Մարիամ Միքայելյանը վատառողջ լինելու պատճառով համարյա չմասնակցեց, իսկ Կատյան նկատելիորեն բարելավեց արդյունքները:

«Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու համար FIS-ի վարկանիշային աղյուսակում պետք է ունենալ 100 եւ պակաս միավոր: Այս պահի դրությամբ Սերգեյն ունի 55 միավոր եւ արդեն վաղուց ապահովել է օլիմպիական ուղեգիրը: Նույնը կարելի է ասել նաեւ Միքայելի մասին, որը վաստակել է 91 միավոր: Բաղձալի թվին մոտ է նաեւ Թադևոսը (105): Կատյա Գալստյանն ունի 150 միավոր եւ կարող է«սպիտակ քարտի» հույս ունենալ:

Հունվարի 20-ին FIS-ը կհրապարակի 2018 թվականի օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Ամեն դեպքում վերջին խոսքի իրավունքը մեր ֆեդերացիայինն է, որը ամեն հարցում աջակցություն է ցուցաբերում»,- հայտնել է մարզիչը:

Լրահոս
Զիդանը՝ Մոդրիչի մասին. Ես կարիերաս 34 տարեկանում ավարտել եմ կարիերաս, իսկ Լուկան ցանկանում է շարունակել Արտետա․ Արսենալը կարող է հետաքրքրել թոփ-խաղացողներին Ջոկովիչը պատրաստ կլինի խաղալ US Open-ում, եթե Եվրոպայում կարանտին անցնելը պարտադիր չլինի 5 փոխարինման կանոնը կպահպանվի նաև հաջորդ մրցաշրջանում Սետյեն․ Մյուս մրցաշրջանում ինձ Բարսելոնայի ղեկին եմ տեսնում ՖԻՖԱ-ն ներկայացրել է Քաթարի՝ աշխարհի 2022 թվականի առաջնության օրացույցը Արարատ-Արմենիայի հետ հետագա համագործակցության հարցը դեռ քննարկման փուլում է․ Վարդան Մինասյան Արարատ-Արմենիան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնի կոչումը «Փյունիկ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է Բերեզովսկու հետ պայմանագիրը Յուվենտուսը մոտ է «նոր Վարանի» հետ պայմանագիր կնքելուն Ռասել Վեսթբրուքը վարակվել է կորոնավիրուսով Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Սաութհեմփթոնի դեմ խաղում, ուղիղ եթեր Էդգար Բաբայանի հերթական գոլային փոխանցումը (տեսանյութ) Անհավատալի քամբեք, խենթագույն եզրափակիչ․ Նոան հաղթեց Արարատ-Արմենիային ու նվաճեց Հայաստանի գավաթը Հույն ունեմ Հենդերսոնը շուտ կմիանա մեզ. Կլոպ Sportitalia․ Ռոման համաձայնեցրել է Սմոլինգի տրանսֆերը ՄՅՈւ-ի հետ Բունդեսլիգա. մրցաշրջանի լավագույն գոլերը (տեսանյութ) Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ Մխիթարյանի գոլն ու նրա փոխանցումից հետո Վերետուի դիպուկ հարվածը հաղթանակ բերեցին Ռոմային Պարմայի դեմ խաղում (տեսանյութեր) Ռեալը վերջին 4 տարիներին գրեթե 250 մլն եվրո է աշխատել ակադեմիայի սաների վաճառքից Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, պետք է սովորենք նրանից․ Վերետու Ջոկովիչ․ Չգիտեմ՝ կխաղամ US Open-ը, թե ոչ Լայպցիգը պատրաստ չէ 25 միլիոն եվրո վճարել Վերդերի հարձակվողի համար Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը խնդրում է Չելսիին վաճառել իրեն Գվարդիոլա. Մենք կպարտվենք Ռեալին, եթե խաղանք այնպես, ինչպես Սաութհեմփթոնի դեմ Ըմբշամարտ. Ազատ ոճայինները փակ հավաք կանցկացնեն Ծաղկաձորում Ալաշկերտը հաղթեց Լոռիին ու ապահովեց տեղը եվրագավաթներում (տեսանյութ) Ալաշկերտ-Լոռի․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Տոտենհեմը նվազագույն հաշվով հաղթեց Էվերտոնին Սևիլյան հաղթեց Էյբարին՝ ամրապնդվելով լավագույն քառյակում Ասել, որ Ռոնալդուն ամենատաղանդավորն է, ում հետ խաղացել եմ միևնույն թիմում, չեմ կարող․ Ֆերնանդեշ Լեգենդար Պիսարոն ավարտեց կարիերան Մոուրինյուն հինգերորդ մարզիչն է, ով 200 հաղթանակ է տարել ԱՊԼ-ում Ռեալի հայտացուցակը Աթլետիկի դեմ խաղում Armsport սկետչ․ Մեսսիի 700-րդ գոլը․ նոր ռեկորդը դեռ Բարսայի հաղթնակի գրավականը չէ Բարսելոնայի հայտացուցակը Վիլյառեալի հետ խաղի համար Մագնուս Կարլսենը՝ Chessable Masters առցանց մրցաշարի հաղթող Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում» Շնորհակալ եմ Գվարդիոլային, ով ինձ ավելի լավը դարձրեց․ Սանե Ջեկոն կարող է տեղափոխվել Յուվենտուս
website by Sargssyan