Զիդան. «Բարսելոնայի» հետ խաղը որոշիչ չէ

Զիդան. «Բարսելոնայի» հետ խաղը որոշիչ չէ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բարսելոնայի» հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առողջության ու թիմի տրամադրվածության մասին:

«Ռոնալդուն պատրաստ է 100 տոկոսով: Ինձ համար միայն դա է կարևոր: Չեմ պատրաստվում քննարկել նրա պայմանագրի հարցերը: Կրիշտիանուն ակումբի համար այնքան բան է արել ու անում, որ արժանի է հարգանքի: Պայմանագրի շուրջ կխոսենք ձմեռային ընդմիջումից հետո:

Անկախ վաղվա խաղի արդյունքից, մենք շարունակելու ենք մտածել այն ուղղությամբ, որ մրցաշրջանը երկար է և հանդիպումը որոշիչ չէր: Խաղարկվելու է ընդամենը 3 միավոր: Գիտենք, որ շատ կարևոր է լավ խաղալ և փորձել հաղթել, բայց մտադիր չենք դրա համար փոխել մեր խաղաոճը:

Մեզ մրցաշրջանի ամենաբարդ հանդիպումն է սպասում: «Էլ Կլասիկոյում» միշտ գեղեցիկ ու ծանր խաղեր են լինում: Ֆուտբոլիստներն ապրում են նման հակամարտությունների համար»,- ֆրանսիացու խոսքերն է փոխացնում marca.com-ը:

Հիշեցնենք, որ 16 տուրերից հետո «բլաուգրանան» առաջին տեղում է և 11 միավորով առաջ է չորորրդ հորիզոնականը զբաղեցնող «սերուցքայիններից», որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում