«Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպման մեկնարկային կազմերը

«Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպման մեկնարկային կազմերը

Անգլիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում մրցելու են «Արսենալն» ու «Լիվերպուլը»: Երկու ակումբների մամուլի ծառայություններն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը.

«Արսենալ» – Չեխ, Մեյտլենդ Նայլս, Մոնրեալ, Կոսյելնի, Բելերին, Ջակա, Ուիլշեր, Սանչես, Օզիլ, Իվոբի, Լակազետ

«Լիվերպուլ» – Մինյոլե, Ռոբերտսոն, Կլավան, Լովրեն, Գոմես, Ջան, Հենդերսոն, Կոուտինյո, Մանե, Սալահ, Ֆիրմինո

«Էմիրեյթս» մարզադաշտում կայանալիք խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին:

Հիշեցնենք, որ երրորդ տուրի խաղում մերսիսայդցիները սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել էին «զինագործներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում