Կլոպ. Մինչև «Արսենալի» գոլը պետք է 5 գնդակի առավելություն ունենայինք

Կլոպ. Մինչև «Արսենալի» գոլը պետք է 5 գնդակի առավելություն ունենայինք

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ արտագնա խաղի (3:3) մասին: Հանդիպման ընթացքում մերսիսայդցիները 2:0 հաշվով առաջ են եղել, սակայն «զինագործները» 5 րոպեում երեք գոլ են խփել: Հետագայում հյուրերը ոչ-ոքի են կորզել:

«Դժվար է տեղի ունեցածը բացատրել: Մինչև «Արսենալի» առաջին գոլը մենք պետք է 3, 4 և նույնիսկ 5 գնդակի առավելություն ունենայինք: Տարօրինակ զգացում է: «Արսենալի» հարկի տակ մեկ միավորը լավ արդյունք է աշխարհի շատ թիմերի համար, բայց մենք բարձր տրամադրություն չունենք:

Մենք սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում ու հարձակման գծում: Եթե բոլոր պահերն իրացվեին, կհաղթեինք 6:3 հաշվով, ինչն այդքան էլ նորմալ չէ «Էմիրեյթս» եկած թիմի համար: Նույնիսկ մեր երեք գոլերը պետք է բավարար լինեին հաղթանակի համար, որովհետև «Արսենալը» «խաղի մեջ» էր ընդամենը 10 րոպե»,- գերմանացու խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում