Մոուրինյու. ԱՊԼ-ում կան որոշ արտոնյալ ակումբներ, որոնց խաղացանկը հեշտ է

Մոուրինյու. ԱՊԼ-ում կան որոշ արտոնյալ ակումբներ, որոնց խաղացանկը հեշտ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհություն է հայտնել Պրեմիեր լիգայի խաղացանկից: Պորտուգալացին կարծում է, որ այն կազմվել է մի քանի թիմերի օգնելու համար,- հայտնում է «FourFourTwo»-ն:

Առաջիկա օրերին «կարմիր սատանաները» խաղալու են դեկտեմբերի 23-ին («Լեսթերի» հետ), դեկտեմբերի 26-ին («Բերնլի»), դեկտեմբերի 30-ին («Սաութհեմփթոն»), հունվարի 1-ին («Էվերթոն») և հունվարի 5-ին («Դերբի Քաունթի», Անգլիայի գավաթ):

«Մենք միակ թիմը չենք, որ նման իրավիճակում ենք հայտնվել: Կան նաև այլ թիմեր, օրինակ՝ «Լեսթերը»: Մենք պարզ հետազոտություն ենք անցկացրել և այն հետևությանը եկել, որ ԱՊԼ-ում իսկապես մեծ տարբերոթյուն կա որոշ ակումբների խաղացանկերի միջև: Ակնհայտ է, որ կան արտոնյալ ակումբներ, և կան թիմեր, որոնց պատժել են նման խաղացանկով: Կան նաև մի խումբ ակումբներ, որոնք այդ ամենի մեջտեղում են: Կուզեի նրանց թվում լինել: Գիտեմ, որ իմ թիմին երբեք չեն ընդգրկի արտոնյալների թվում, բայց ցանկալի կլիներ գոնե միջին խմբում լինել»,- ասել է 54-ամյա մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում