«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում․ «Ռեալը» հյուրընկալեց սկզբունքային մրցակցին՝ «Բարսելոնային» և խոշոր հաշվով պարտություն կրեց։

Հանդիպման բոլոր նշանալի իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ կեսում։ 54-րդ րոպեին Լուիս Սուարեսն առաջ մղեց կատալոնացիներին։ 9 րոպե անց Դանիել Կարվախալը տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար կարմիր քարտ ստացավ, իսկ Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին։ Երրորդ գոլն արձանագրվեց ավելացված ժամանակի երրորդ րոպեին, երբ աչքի ընկավ Ալեիշ Վիդալը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 45 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ մադրիդյան թիմը մնաց 31 միավորով (16 խաղ)՝ չորրորդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում