Սև օր միլանյան թիմերի համար, «Նապոլիի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Սև օր միլանյան թիմերի համար, «Նապոլիի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրն անհաջող էր միլանյան ակումբների համար:

«Ինտերը» հյուրընկալվել է «Սասուլոյին» ու 0:1 հաշվով պարտություն կրել: Միակ գոլը 34-րդ րոպեին վնասվածք ստանալու գնով խփել է Դիեգո Ֆալսինյելին:  Երկրորդ կեսում (54-րդ րոպե) «ներաձուրին» մոտ է եղել պատասխան գոլին, սակայն 11-մետրանոցից Մաուրո Իկարդիի հարվածից հետո տանտերերին փրկել է դարպասապահ Անդրեա Կոնսյելին:

Տեսանյութ

«Միլանը» սեփական հարկի տակ ընդունել է «Ատալանտային» ու նույնպես պարտվել: Գրանցվել է 0:2 հաշիվը: Հյուրերի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Բրայան Կրիստանտեն (32) ու Յոսիպ Իլիչիչը (71):

Տեսանյութ

Ավելի գոլառատ է ստացվել «Նապոլիի» ու «Սամպդորիայի» միջև խաղը: Հանդիպման ընթացքում ճենովացիները հաշվի մեջ երկու անգամ առաջ են եղել, սակայն Մաուրիցիո Սարիի թիմը կամային հաղթանակ է կորզել ` 3:2: 

Բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում: Հյուրերի կազմում Գաստոն Ռամիրեսի հիասքանչ գոլին (2) ու Ֆաբիո Կվալյարելայի դիպուկ 11-մետրանոցին (27) տանտերերը պատասխանել են Ալանի (16), Լորենցո Ինսինյեի (33) ու Մարեկ Համշիկի (39) գնդակներով:

Խաղավերջում երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է տանտերերի պաշտպան Մարիո Ռույը (77):

Տեսանյութ

Այսպիսով, «Նապոլին» 45 միավորով ավելի պոկվեց երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից» (41), որն այսօր մրցելու է «Ռոմայի» հետ: «Ինտերը» 40 միավորով մնաց երրորդ տեղում, իսկ «Միլանը» 24-ով նահանջեց 11-րդ հորիզոնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում