«Մանչեսթեր Յունայթեդը» 90+4 րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» 90+4 րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի «Լեսթերի» դեմ արտագնա հանդիպումը դրամատիկ ավարտ է ունեցել: «Կարմիր սատանաները» հաշվի մեջ առաջ են եղել (2:1), սակայն մրցավարի կողմից ավելացրած ժամանակում գոլ են բաց թողել: Արձանագրվել է 2:2 հաշիվը:

Առաջին կեսում «աղվեսներին» առաջ է մղել Ջեյմի Վարդին, ով գրագետ փոխանցում է ստացել Ռիյադ Մարեզից: Ընդմիջումից առաջ Խուան Մատան վերականգնել է հաշվի հավասարակշռությունը: 60-րդ րոպեին Մատան տուգանային հարվածով առաջ է մղել հյուրերին, սակայն 90+4 րոպեին Հարի Մագուայրը փրկել է տանտերերին:

Հայաստանի հավաքականի կիսապատպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների կազմում փոխարինման է մտել 83-րդ րոպեին:

Ժոզե Մոուրինյուի թիմը 42 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Մանչեսթեր Սիթիին» արդեն զիջում է 13 միավորով: «Լեսթերը» 27 միավորով 8-րդ հորիզոնականում է:

Պրեմիեր լիգա. 19-րդ տուր
«Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 1:2
Գոլերը՝ Վարդի (27), Մագուայր (90+4) – Մատա (40, 60)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում