«Յուվենտուսի» ծանրագույն հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ (տեսանյութ)

«Յուվենտուսի» ծանրագույն հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցել է «Ռոմայի» հետ: Թուրինցիներն առավելության են հասել 1:0 հաշվով:

Միակ գոլը 18-րդ րոպեին խփել է Մեհդի Բենատիան: Անկյունայինի խաղարկման ժամանակ մարոկացու առաջին հարվածից հետո գնդակն անդրադարձել է դարպասաձողից, բայց երկրորդով նա գրավել է իր նախկին թիմի դարպասը:

Հետագա ժամանակահատվածում երկու թիմերն էլ բազնաթիվ գոլային պահեր են ունեցել, սակայն չեն կարողացել գրավել դարպասը: Ալեսանդրո Ֆոլերենցիի ու Միրալեմ Պյանիչի հարվածներից հետո գնդակը մեկական անգամ դիպչել է դարպասաձողերին: Մրցավարի ավելացրած ժամանակում «գայլերի» հարձակվող Պատրիկ Շիկը չի օգտվել դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի դեմ մեն-մենակ դուրս գալուց:

Այդ հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» վաստակել է 44 միավոր ու կրկին նվազագույնի հասցրել առաջատար «Նապոլիի» առավելությունը: «Ռոման» 38 միավորով չորրորդ տեղում է, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում