Մոուրինյու. Չի կարելի նման մանկական սխալներ թույլ տալ

Մոուրինյու. Չի կարելի նման մանկական սխալներ թույլ տալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ արտագնա խաղում արձանագրված ոչ-ոքին (2:2): «Կարմիր սատանաները» 2:1 հաշվով առաջ են եղել, սակայն 90+4 րոպեին 10 ֆուտբոլիստով մնացած տանտերերը ոչ-ոքի են կորզել:

«Մենք չհաղթեցինք, որովհետև չիրացրեցինք մեր հեքիաթային գոլային պահերը: Ես նույնիսկ կասեի, որ այդ վրիպումները ծիծաղելի էին: Բազմաթիվ սխալներ թույլ տվեցինք մի խաղում, որը կարելի էր հեշտությամբ հաղթել: Ընդմիջման ժամանակ, երբ հաշիվը 1:1 էր,  ֆուտբոլիստներին ասացի, որ պետք է հեշտությամբ հաղթենք: Երբեմն սխալները չափազանց ծանր հետևանք են ունենում:

Չի կարելի նման մանկական սխալներ թույլ տալ, գնդակն այդքան հեշտ կորցնել, տուգանային հրապարակներում երեխայի պես գործել: Անմտություն է, որ հաշվի մեջ առաջ անցնելուց հետո չկարողացանք ոչ միայն այն մինչև 6:1 հասցնել, ինչը կարող էինք, այլ գոնե ևս մեկ գոլ խփել: Դա կապահովեր հաղթանակը:

Վերջին րոպեներին իմ ֆուտբոլիստները կորցրել էին խաղի վերլուծման ունակությունը: Երբ Սմոլինգը վնասվածքով էր խաղում, նրա թիմակիցները չհասկացան, թե ինչպես է պետք գործել նման պարզ իրավիճակում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում