«Միլանը» կարող է պաշտոնանկ անել Գատուզոյին և վերադարձնել Մոնտելային

«Միլանը» կարող է պաշտոնանկ անել Գատուզոյին և վերադարձնել Մոնտելային

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կարող է վերադառնալ իր աշխատանքին: «Ռոսոներիի» ղեկավարությունը դիտարկում է ներկայիս մարզիչ Ջենարո Գատուզոյին պաշտոնանկ անելու հնարավորությունը, եթե Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում թիմը պարտվի «Ինտերին»,- գրում է «La Stampa»-ն:

Եթե «Ռինոն» լքի մարզչի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, նրան կփոխարինի Մոնտելան, ով դեռ գործող պայմանագիր ունի իտալական գրանդի հետ:

Նշենք, որ Իտալիայում պաշտոնանկ արված մարզչի վերադարձն ընդունված կարգ է, որը հաճախ կիրառում էր «Պալերմոն»: Երբեմն մարզիչը մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ աշխատում է նույն թիմի հետ:

Հիշեցնենք, որ 43-ամյա մասնագետը պաշտոնակն է արվել նոյեմբերի 27-ին: Նրա օրոք «Միլանը» 14 տուրից հետո 20 միավոր էր վաստակել ու գտնվում էր 7-րդ տեղում: Գատուզոյի ղեկավարությամբ «ռոսոներին» Ա Սերիայում միայն մեկ հաղթանակ է տոնել ու նահանջել 11-դ հորիզոնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում