Մարսելո. «Ռեալի» աջակիցները սխալմամբ կարծում են, թե միշտ պարտավոր ենք հաղթել

Մարսելո. «Ռեալի» աջակիցները սխալմամբ կարծում են, թե միշտ պարտավոր ենք հաղթել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել երկրպագուների ու մադրիդցի լրագրողների մասին:

«Մենք երես ենք տվել ձեզ, և այժմ կարծում եք, թե միշտ հաղթելու ենք: Լա լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, այստեղ հաղթելը բարդ է: Սպորտում երբեմն հաղթում ես, իսկ երբեմն պարտվում:

«Բարսելոնան» նման առավելություն ունի, որովհետև նրանք ավելի շատ են հաղթել: Միայն դա է պատճառը: Բայց չեմպիոնությունը դեռ չենք կորցրել: Ես հրաշքների չեմ հավատում, բայց հավատում եմ համառ աշխատանքին: Հենց դա է մեզ հարկավոր:

Այո, նրանց դեմ բարդ էր խաղալ 10 ֆուտբոլիստով: 11 խաղացողով է նույնիսկ բարդ, պատկերացրեք, թե դա ինչ դժվար է, երբ նրանք թվային առավելություն ունեն»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում