«Goal»-ի վարկածով ԱՊԼ-ի առաջին շրջանի հիասթափությունների խորհրդանշական թիմը

«Goal»-ի վարկածով ԱՊԼ-ի առաջին շրջանի հիասթափությունների խորհրդանշական թիմը

Goal.com հեղինակավոր կայքը կազմել է իր վարկածով Անգլիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում հիասթափեցրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:

Այդ խաղացողների թվում զարմանալիորեն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ներկայացված է որպես եզրային հարձակվող: Վերջինս անցկացրած 13 խաղում 1 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հիասթափությունների խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի

Դարպասապահ – Ջո Հարտ («Վեսթ Հեմ»)։

Պաշտպաններ – Դենի Ռոուզ («Տոտենհեմ»), Վիկտոր Լինդելյոֆ («Մանչեսթեր Յունայթեդ»), Էշլի Ուիլյամս («Էվերթոն»), Սեդրիկ Սոարեշ («Սաութհեմփթոն»)։

Կիսապաշտպաններ – Տեմուե Բակայոկո («Չելսի»), Ռենատու Սանշեշ («Սուոնսի»), Ջոնջո Շելվի («Նյուքասլ»)։

Հարձակվողներ – Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Կրիստիան Բենտեկե («Կրիսթալ Փելաս»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում