«Արսենալի» նոր կորուստը

«Արսենալի» նոր կորուստը

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն երկար ժամանակ չի կարողանա օգնել իր թիմին:

«L’Equipe»-ն հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողնելու 6 շաբաթ: Ֆրանսիացին ծունկը վնասել է «Վեսթ Հեմի» դեմ Անգլիայի Լիգայի գավաթի խաղում (1:0):

Հիշեցնենք, որ «զինագործների» շարքից դուրս են նաև Սանտի Կասորլան ու Աարոն Ռեմզին:

Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Ժիրուն մասնակցել է 15 հանդիպման (միջինը 24 րոպե), որոնցում 4 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում