Կապելո. Լավագույն ֆուտբոլիստը, ում երբևէ մարզել եմ, Ռոնալդոն էր

Կապելո. Լավագույն ֆուտբոլիստը, ում երբևէ մարզել եմ, Ռոնալդոն էր

Ճանաչված մարզիչ Ֆաբիո Կապելոն հարձակվող Ռոնալդոյին համարում է իր թիմերում հանդես եկած լավագույն ֆուտբոլիստը: Իտալացին ու բրազիլացին միասին աշխատել են Մադրիդի «Ռեալում»:

«Լավագույն ֆուտբոլիստը, ում երբևէ մարզել եմ, եղել է Ռոնալդոն: Այնուամենայնիվ, Լա լիգան հաղթելու համար ստիպված էի ազատվել նրանից: Բրազիլացու քաշը կազմում էր 96 կիլոգրամ: Հիշում եմ` նրան հարցրեցի, թե Մունդիալ-2002-ի ժամանակ, երբ Բրազիլիան աշխարհի չեմպիոն դարձավ, քանի կիլոգրամ էր: Ասաց՝ 84: Այդ ժամանակ նրան խնդրեցի քաշը գցել գոնե մինչև 88 կգ:

Վան Բաստենը նույնպես կարող էր իմ մարզած լավագույն ֆուտբոլիստը համարվել, սակայն նրա հետ չեմ աշխատել, երբ Մարկոն իր կարիերայի գագաթանակետում էր: Մեր համատեղ աշխատանքի ժամանակ նա վատ մարզավիճակում էր»,- «Դոն Ֆաբիոյի» խոսքերն է մեջբերում gianlucadimarzio.com-ը:

Հիշեցնենք, որ «Ֆենոմենն» «Արքայական ակումբից» հեռացել է 2007 թվականի հունվարին: Այս տարվա մայիսին նա խոստովանել էր, որ չէր ցանկանում հեռանալ «Ռեալից», սակայն կոնֆլիկտ ուներ Կապելոյի հետ: Վերջինս նրան մեկնարկային կազմում չէր ընդգրկում, եթե Ռոնալդոյի քաշն անցնում էր 100 կիլոգրամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում