«Մանչեսթեր Յունայթեդի» հսկայական առաջարկը 17-ամյա ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» հսկայական առաջարկը 17-ամյա ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել «Ֆուլհեմի» ձախ պաշտպան Ռայան Սիսենյոնին: «The Guardian»-ը հայտնում է, որ հունվարին անգլիական ակումբը  17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 25 միլիոն եվրո է առաջարկելու: 

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է հրաժարվել Լյուկ Շոուի ծառայություններից և նրան փոխարինել պատանի անգլիացիով:

Ամռանը Սիսենյոնի համար «Տոտենհեմը» 22 միլիոն եվրո էր առաջարկել, սակայն մերժում ստացել:

Չեմպիոնշիփի ընթացիկ առաջնության 23 խաղում պաշտպանը 4 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում