Սուպերկլասիկոյից հետո «Ռեալի» տրանսֆերային նպատակները փոխվել են

Սուպերկլասիկոյից հետո «Ռեալի» տրանսֆերային նպատակները փոխվել են

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնայից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ծրագրերը փոփոխության են ենթարկվել: «Սերուցքայինները» մտադիր էին ձեռք բերել միայն Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային, սակայն որոշել են նաև նոր հարձակվող հրավիրել,- գրում է marca.com-ը:

Մադրիդցիների ղեկավարները չորս հարձակվողների թեկնածություններ էին դիտարկում, սակայն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ Կարիմ Բենզեման լիովին գոհացնում է նրան: Այժմ ֆրանսիացին համոզվել է, որ թիմին ևս մեկ բարձրակարգ կենտրոնական հարձակվող է պետք, ուստի ակումբը որոշել է ձեռք բերել «Ինտերի» ռմբարկու Մաուրո Իկարդիին: Արգենտինացին դարձել է «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակը:

Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար միլանցիները որոշ ժամանակ չեն կարողանա նոր պայմանագիր կնքել իրենց ավագի հետ և բարձրացնել նրա հրաժարագինը: Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը, իսկ հրաժարագինն արտասահմանյան ակումբների համար կազմում է 110 միլիոն եվրո:

Ա Սերիայի ընթացիկ առաջնության 18 խաղում Իկարդին 17 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում