«Լիվերպուլը» մոտ է ռեկորդային տրանսֆերին

«Լիվերպուլը» մոտ է ռեկորդային տրանսֆերին

«Լիվերպուլը» զգալիորեն մոտեցել է «Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերը գնելուն: «The Sunday World»-ը հայտնում է, որ հոլանդացու տեղափոխության համար մերսիսայդցիները վճարելու են 80 միլիոն եվրո:

Ամռանը «սրբերը» մի քանի անգամ մերժել էին «կարմիրների» առաջարկները 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Այս ընթացքում նրան ձեռք բերելու քայլեր են կատարել նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»:

Վան Դեյկը մրցաշրջանի մեկնարկում հրաժարվել էր խաղալ «Սաութհեմփթոնի» կազմում և պահանջում էր իրեն բաց թողնել այլ ակումբ: Վերջին շաբաթների ընթացքում նա բաց է թողել անգլիական ակումբի 2 խաղ: Թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոն ասել էր, որ պարզապես ռոտացիայի է դիմում:

Եթե տրանսֆերը կայանա, ապա այն կդառնա պաշտպանների համար ռեկորդային: Ներկայիս ռեկորդը սահմանվել է այս տարվա ամռանը, երբ «Մանչեսթեր Սիթին» ձախ պաշտպան Բենժամեն Մենդիի համար «Մոնակոյին» վճարել է 57 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում