2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները
Նմանատիպ
Ավարտվել է 2017 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկներին ընտրելու քվեարկությունը, որը կազմակերպել էր Սպորտի ու երիտասարդության նախարարությունը:
Հաշվարկն անցկացվել է երկու փուլով: Լավագույնին որոշելու համար 50 տոկոս ձայները բաժխվել են լրագրողների կողմից, իսկ մյուս կեսը` sms քվեարկության արդյունքում: Այս տարի որոշվել է չընտրել լավագույնին, այլ կազմել միայն թոփ-10:
Հայաստանի լավագույն 10 մարզիկները.
Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ) – 9 897 միավոր
Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ) 7 876
Լևոն Արոնյան (շախմատ) – 6 148
Գրիգոր Մխիթարյան (սամբո) – 4 568
Մաքսիմ Մանուկյան (ըմբշամարտ) – 4 377
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – 3 957
Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – 3953
Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ) – 2 503
Արթուր Թովմասյան (մարմնամարզություն) – 2 485
Տիգրան Կիրակոսյան (սամբո) – 2 196
Հավելենք, որ լրագրողների հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել էր Արթուր Ալեքսանյանը, իսկ մարզասերների` Հենրիխ Մխիթարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում