Թոփ-5 լիգաներ. Ամենաշատ հեռահար հարվածներ կատարող թիմերը
Նմանատիպ
Ընթացիկ մրցաշրջանի կեսը գրեթե ավարտված է, և մի շարք վիճակագրական կայքեր ամփոփում են այն:
Whoscored.com-ի ներկայացրած տվյալների համաձայն` թոփ-5 լիգաներում (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) ամենաշատ հեռահար հարվածները կատարում է «Միլանը»: «Ռոսոներին» տուգանային հրապարակից դուրս միջինը մեկ խաղում 9 հարված է կատարում:
Այդ ցուցանիշին մեծապես նպաստում է թիմի կիսապաշտպան Սուսոն, ով հեռահար հարվածների դիմում է յուրաքանչյուր խաղում միջինը 2,6 անգամ: Այն զգալիորեն շատ է նրա թիմակիցների փորձերից:
Ընդհանրապես Ա Սերիան հեռահար հարվածներով զգալիորեն առաջ է մյուսներից: Ամենաշատ նման փորձերի դիմող 7 ակումբներից հինգն իտալական են:
Հեռահար ամենաշատ հարվածների կատարող թիմերի տասնյակը.
1. «Միլան» – 9 հարված
2. «Ֆիորենտինա» – 8,2
3. «Տոտենհեմ» – 7,8
4. «Ռոմա» – 7,7
5. «Յուվենտուս» – 7,6
6. «Բավարիա» – 7,4
7. «Նապոլի» – 7,3
8. «Արսենալ» – 7,1
9. «Լիվերպուլ» – 7,0
10. «Ռեալ» – 6,9
Հետևեք մեզ նաև Telegram-ում