«ՄՅՈւ»-ն համաձայնել է Մխիթարյանի` «Ինտեր» վարձավճարով տեղափոխությանը

«ՄՅՈւ»-ն համաձայնել է Մխիթարյանի` «Ինտեր» վարձավճարով տեղափոխությանը

«Ինտերը» շարունակում է բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության շուրջ:

Fcinternews.it-ը հայտնում է, որ «ներաձուրիի» մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին հանդիպել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալի Մինո Ռայոլայի հետ և համաձայնության հասել: «Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին հայտնել է, որ դեմ չէ այդ գործարքին, եթե այն ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն չներառի:

Այս պահին Ժոաու Մարիուի հետ վարձակալությունների փոխանակությունը չի դիտարկվում: Նշվում է նաև, որ գործարքի դրական ավարտին մեծապես կարող է նպաստել անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով լավ հարաբերություններ ունի միլանցիների հետ: 2008-2010թթ. ընթացքում պորտուգալացին մարզել է այդ թիմը:

Անգլիայի ընթացիկ առաջնության 13 խաղում 28-ամյա ֆուտբոլիստը 1 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում