Կապելո. «Բավարիայի» ֆուտբոլիստները պատերազմ էին հայտարարել Անչելոտիին

Կապելո. «Բավարիայի» ֆուտբոլիստները պատերազմ էին հայտարարել Անչելոտիին

Ճանաչված մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է` «Բավարիայի» ֆուտբոլիստները միտումնավոր այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ մյունխենցիների նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պաշտոնանկ արվի: Վերջինիս հոկտեմբերի սկզբին փոխարինել է Յուպ Հայնկեսը:

«Շատերի մոտ հարց է առաջանում, թե այդ ի՞նչ արեց Հայնկեսը, որ «Բավարիան» կերպարանափոխվեց: Պատասխանը պետք է ֆուտբոլիստների մեջ փնտրել: Նրանք պատերազմ էին հայտարարել Անչելոտիին, մտադիր էին պաշտոնանկության իրավիճակ ստեղծել: Նրանք ցանկանում էին բոլորին ցույց տալ, որ խնդիրը մարզչի մեջ է:

Անչելոտիի օրոք ֆուտբոլիստները խաղադաշտում այնպիսի ջանքեր չէին թափում, ինչպես հիմա»,- իտալացու խոսքերն է մեջբերում calciomercato.it-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում