Չեմպիոնը հաղթել է փոխչեմպիոնին (տեսանյութ)

Չեմպիոնը հաղթել է փոխչեմպիոնին (տեսանյութ)

ԱՄՆ-ում դեկտեմբերի 25-ին նշվող Սուրբ ծննդյան օրը բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ավանդաբար կայացել է մրցաշրջանի ամենասպասված խաղերից մեկը: «Գոլդեն Սթեյթը» սեփական հարկի տակ ընդունել է «Կլիվլենդին» ու 99:92 հաշվով հաղթանակ տոնել:

Փոխնիփոխ հաջողություններով անցած խաղի վերջին քառորդում «Ուորիորսը» տիրել է առավելությանը ու պահպանել հաղթական հաշիվը: Հյուրերի կազմում արդյունավետությամբ առանձնացել է Կևին Լավը, ով վաստակել է 31 միավոր ու տիրել 18 անդրադարձի: Լեբրոն Ջեյմսն իր հաշվին գրանցել է 20 միավոր: Առանց իր առաջատար Ստեֆեն Կարիի հանդես եկող չեմպիոնի կազմում հաջող ելույթներ են ունեցել Կևին Դյուրանտը (25 միավոր), Քլեյ Թոմփսոնը (24 միավոր) և թրիփլ-դաբլ ձևակերպած Դրեյմոնդ Գրինը (12 միավոր, 12 անդրադարձ, 11 փոխանցում):

Այդ հաղթանակից հետո «Գոլդեն Սթեյթն» Արևմտյան կոնֆերենցիայում հավասարվեց առաջատար «Հյուսթոնին» ու լրացուցիչ ցուցանիշներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Գործող փոխչեմպիոնն Արևելքում երրորդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում