Վատցկեի պատասխանը Վան Գալին
26/12/2017 11:56
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն պատասխանել է Լուի վան Գալի խոսքերին: Հոլանդացի մարզիչն ասել էր, որ երբեք չի գլխավորի դորտմունդյան թիմը, որովհետև փոքր ակումբը մեծագույն դարձնելու ժամանակ չունի:
«Վան Գալը «Բավարիայի» մարզիչն էր, երբ «Բորուսսիան» 8 միավորի առավելությամբ Գերմանիայի չեմպիոն դարձավ: Նրանք առաջնությունն ավարտեցին ոչ թե երկրորդ, այլ նույնիսկ երրորդ տեղում:
Այնուհետև «Մանչեսթեր Յունայթեդում» Վան Գալը ցույց տվեց, որ ընդունակ է միայն մեծագույն ակումբն ավելի թույլ դարձնել»,- գերմանացու խոսքերն է մեջբերում sport1.de-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում